• Մեր մասին
  • Կարծիքներ
  • Կորպորատիվ

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ

Նախնական դրույթներ
Օգտվելով DANZ.AM կայքից ` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին ու կանոններին: Խնդրում ենք ուշադիր կարդալ և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:

DANZ.AM  և Մենք տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Գլա գլա ՍՊ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): Դուք տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության և սույն «Պայմաններ և կանոններ -ում:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

 

Գրանցում
DANZ-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:

Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

 

Նամակագրություն
Այցելելով կայք կամ ուղարկելով նամակներ մեր էլ հասցեին, մեր սոցիալական մեդիա հաշիվներին  Դուք կարող եք հաղորդակցվել մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունները:

DANZ-ն իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (e-mail)՝

Պատասխան նամակ Ձեր նամակներին:
Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:

Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում:

 

Կայքի պատասխանատվությունը
DANZ-ի կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել:

Բաժանորդագրվել

Ուղարկել