— ՄԵՐ ՄԱՍԻՆ —
DANZ ակնոցների հայկական ապրանքանիշը ստեղծում է համաշխարհային ճանաչման ձգտող արտադրություն, որն աշխարհին ցույց կտա Փոքր Երկրի արվեստի և արհեստի մեծ պոտենցիալը և կներկայանա նորաձև ու որակյալ ապրանքանիշով։ Մեր հայ վարպետները ստեղծում են յուրօրինակ աշխատանքներ՝ շեշտը դնելով օրիգինալ ու բազմազան գունային համադրությունների, դիմացկունության, ավելի պրակտիկ ու հարմարավետ լինելու վրա։ DANZ-ի կողմից արտադրվում են ինչպես արևային, այնպես էլ օպտիկական ակնոցներ, որոնց շրջանակները պատրաստվում են ցելյուլոզային ացետատից (ֆրեզերնից)։ Այս նյութն իր որակյալությամբ առաջատարն է շրջանակների պատրաստման համար. այն ճկուն է, թեթև, ջերմադիմացկուն և որ ամենակարևորն է` հակաալերգիկ։